Լուրեր

15.03.2018 • «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

Արցախը ոչ միայն հայկական իրականության, մշակույթի և կրոնի, այլև քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից որդեգրած համամարդկային արժեքների կրողն է։ Եվ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը միաբան են՝ աջակցելու և սատարելու Արցախի մեր հայրենակիցներին և պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները և ազատությունները։

06.12.2017 • Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ցուցահանդեսի կազմակերպում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը:

23.11.2017 • Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան. ՀՀ մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ՀՀ արձանագրած հաջողություններով

Այս մեկ ու կես տասնամյակի ընթացքում տեղ գտած համակարգային բարեփոխումների շնորհիվ Հայաստանին հասցեագրված պարտավորությունների մեծամասնությունը կատարվել է։ Այս մասին նշում են ինչպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգային խումբը, այնպես էլ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները։ Կարծում եմ, որ Հայաստանի մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ստանձնած պարտավորությունների կատարման հարցում Հայաստանի հանձնառությամբ և արձանագրած հաջողություններով։

21.09.2017 • Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում նշվեց Հայաստանի Անկախության տոնը

ՀՀ դեսպան․ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցությունն արդյունավետ և հանձնառու երկխոսության արգասիք է: Եվրոպայի խորհուրդը մշտապես հանդիսացել է և շարունակում է արժեքավոր հենարան լինել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման համար: Պատահական չէ, որ հենց Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ է ապահովվել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների կայացումը, որի արդյունքում հաջողությամբ շարունակվում են իրագործվել նաև ներկայիս լայնածավալ օրենսդրական փոփոխությունները։

06.09.2017 • ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունեց որոշում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ

Նախարարների կոմիտեն ողջունում է գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացը՝ խրախուսելով դրա բաղադրիչները լիարժեք ավարտին հասցնելը: Կոմիտեն գնահատանք է հայտնում գործողությունների ծրագրի ֆինանսավորման համար Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրների և Եվրոպական միության կատարած ներդրումների կապակցությամբ՝ կարևորելով ծրագրի ֆինանսական համալրումը, ինչը նպաստելու է նախանշված ոլորտներում բարեփոխումների վերջնականացմանը։

23.06.2017 • Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը ողջույնի խոսքով հանդես եկավ «Արցախի ձայներ» երգչախմբի համերգին

Համերգից առաջ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի անունից հանդես եկավ ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշեց, որ տվյալ համերգով մեկնարկ է տրվում «Արցախի ձայներ» համույթի հերթական եվրոպական շրջագայությանը, և այն բացառիկ հնարավորություն է ընձեռում օրվա հանդիսատեսին` ծանոթանալու երգչախմբի արվեստին և գնահատելու այն:

09.05.2017 • Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդում այլ պետությունների ներկայացուցչությունների ղեկավարներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով նրանց նվիրված հուշակոթողի առջև:

28.04.2017 • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, արդյունավետ ջանքեր գործադրելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, կարևոր դերակատար է հանդիսանում միջազգային ասպարեզում, ներառյալ մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոն համարվող Եվրոպայի Խորհրդում` հանձնառու լինելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրսևորվող ժխտողականության դեմ պայքարին:

19.04.2017 • Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը «Օրեր» ամսագրին

Ակներև է, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր դերակատարություն ունի ինչպես Հայաստանի հանրային-պետական կյանքում, այնպես էլ անհատ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Եվրոպայի խորհուրդն` իր բազմաթիվ մասնագիտացված մարմիններով, շարունակում է նշանակալի աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին։

20.03.2017 • Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում

Ողջունելով հյուրերին՝ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միավորում են միջազգային հարթակներում ֆրանսերենի խթանմանն ուղղված երկուստեք հանձնառությունը, ինչպես նաև երկու կառույցների փոխլրացնող նպատակները, որոնք միտված են երկխոսության միջոցով ամրապնդելու միջազգային համագործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, լեզվամշակութային բազմազանության արժեքների շուրջ: Ուստի, պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից շուրջ 30-ը հանդիսանում են ՖՄԿ...