• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի ցուցադրության վերաբերյալ

03 դեկտեմբերի, 2025
Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի ցուցադրության վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի կինոդահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամի՝ Եվրիմաժի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) վերականգնված տարբերակի ցուցադրությունը։
Ողջունելով ներկաներին՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր խոսքում կարևորեց Եվրիմաժի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը։ Անդրադառնալով անվանի կինոռեժիսորի աշխատանքների ցուցադրությանը, դեսպանը հավելեց, որ Սերգեյ Փարաջանովը արվեստի համամարդկային լեզվով միավորում է տարբեր մշակույթներն ու ազգությունները։
Իրենց ելույթներում Ս․ Փարաջանովի գործունեությանն անդրադարձան նաև ԵԽ-ում Վրաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները։
Ցուցադրությանը ներկա էին ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, Եվրիմաժի կառավարման խորհրդի անդամներ ու ԵԽ աշխատակիցներ։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: