• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումներն ու ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին

15 մայիսի, 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումներն ու ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 15-ին Քիշնևում անցկացվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մոլդովայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Միհայ Պոպշոյի, Մալթայի արտաքին գործերի և զբոսաշրջության նախարարության Գլոբալ հարցերի,  միջազգային զարգացման և տնտեսական հարցերի գլխավոր վարչության տնօրեն Նևիլ Ակուիլինայի, Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մասիմո Դել’Ուտրիի, Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարաբերությունների նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի, Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության քաղաքական հարցերով պետքարտուղար Ֆրանո Մատուշիչի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի հետ:

Զրույցների ընթացքում քննարկվել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցներին  ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանի նախագահության կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը: Ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունն առավել ներառական Համաժողովի անցկացման և շոշափելի արդյունքների գրանցման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և փոխկապակցվածության ապահովումը` լոգիստիկ ներուժի կիրարկման, ինչպես նաև տնտեսական համագործակցության խթանման համար:

ԵԽ նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերագիրը:

Ծանոթագրություն. «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվել է ՀՀ կողմից 2026թ. մարտի 26-ին:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: