Լուրեր

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

14.02.2017

Կից լուսանկարներ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 13-ից 14-ը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում:

Այցի ընթացքում Արցախի Հանրապետության օմբուդսմենն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդում և եվրոպական այլ կառույցներում:

Եվրոպական խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ Ստրասբուրգում աշխատանքային քննարկումների ընթացքում իր հղած ուղերձներին՝ մասնավորապես, նշելով, որ Արցախի ժողովուրդը՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող, ցանկանում է և պատրաստ է առավել ընդգրկուն եվրոպական ներգրավվածություն ստանձնել` ի նպաստ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շարունակական ամրապնդման: