Լուրեր

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի հետ

13.03.2017

Կից լուսանկարներ

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի հետ

Ամբողջ ալբոմ »

Մարտի 13-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ստրասբուրգի համալսարանի ռեկտոր Միշել Դենեկենի հետ, որի ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության մի շարք ծրագրեր:

Միշել Դենեկենը դեսպանին տեղեկացրեց, որ Ստրասբուրգի համալսարանն ավանդական կապեր է պահպանում ՀՀ բուհական հաստատությունների, մասնավորապես՝ աստվածաբանության և քիմիայի ֆակուլտետների հետ: Ռեկտորը նաև խոսեց Ստրասբուրգի համալսարանում ուսումնառություն ստացող հայ ուսանողների մասին:

Պարույր Հովհաննիսյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամենադինամիկ ճյուղերից մեկը գիտակրթական ոլորտն է` շահագրգռվածություն հայտնելով Ստրասբուրգի համալսարանի հետ այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Զրուցակիցները պայմանավորվեցին աշխատանքներ տանել ակադեմիական շրջանակների և վերլուծական կենտրոնների մասնակցությամբ գիտաժողովներ և կլոր սեղաններ կազմակերպելու ուղղությամբ: