• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանը ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը։

16 նոյեմբերի, 2023
Նոյեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ՀՀ անունից ստորագրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների հրապարակման մասին» երկրորդ լրացուցիչ արձանագրությունը։
Փաստաթուղթը ԵԽ Նախարարների կողմից ընդունվել է 2021թ․ նոյեմբերի 17-ին և բացվել ստորագրման համար 2022թ․ մայիսի 12-ին։ Արձանագրությունը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել իրավասու մարմինների միջև փոխադարձ աջակցությունը, ընդլայնել համագործակցությունը կիբեռհանցագործության և կոնկրետ քրեական գործով քննություններ կամ վարույթներ իրականացնելու նպատակով քրեական իրավախախտման ապացույցներն էլեկտրոնային ձևաչափով հավաքելու ոլորտում։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: