• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

«Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևի վերաբերյալ

01 հուլիսի, 2024
«Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 1-ին ԵԽ նախարարների կոմիտեի նիստին ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներկայացրել է հունիսի 24-28-ին կայացած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի արդյունքները։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանն անդրադարձ է կատարել հունիսի 26-ին ԵԽԽՎ ընդունած «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևին։

Նա նշել է, որ փաստաթղթի հիմնական ուղերձը, ինչպես քննարկումներին ներկայացրել էր համազեկուցող Բորիանա Աբերգը, այն է, որ թեև բարդ համատեքստին՝ Հայաստանը շարունակել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին։ Վեհաժողովը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ չնայած անվտանգային զգալի մարտահրավերներին։

Դեսպան Խաչատրյանը կարևորել է նաև ԵԽԽՎ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա։ Վեհաժողովը նաև ողջունել է սահմանազատման մեկնարկը՝ հիմնված 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

ԵԽԽՎ-ն բանաձևում վերահաստատում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախորդ բանաձևով արտահայտված դիրքորոշումները՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100000 հայ բնակիչների բռնի տեղահանման վերաբերյալ, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին և Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։

Ամփոփելով՝ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ նպատակ ունենալով նաև ավարտին հասցնել մոնիտորինգի ընթացակարգը և ներգրավվել հետմոնիտորինգային երկխոսության մե

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: