• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ արդարադատության նախարարի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հանդիպման վերաբերյալ

16 դեկտեմբերի, 2024
ՀՀ արդարադատության նախարարի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հանդիպման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը՝ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումային օրակարգին ցուցաբերած աջակցության շրջանակում։ Նա գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում ԱՆ-ին տրամադրված աջակցության համար։
Զրույց է ծավալվել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցության շուրջ՝ քննարկելով մի շարք ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024թ-ին տրամադրված կարծիքները։
Հանդիպմանն ընդգծվել է ԵԽ-ի հետ համագործակցութունը ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին: Քննարկել են ԵԽ աջակցության տրամադրման հնարավորությունը արդարադատության ոլորտի թվայնացման և հնարավոր այլ ուղղություններով։ Ներկայացնելով առաջիկա օրակարգային առաջնահերթությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ շուտով Կառավարության քննարկմանն է ներկայացվելու «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սահմանադրական բարեփոխումների աշխատանքների կազմակերպմանը:

 

Աղբյուրը՝  https://www.moj.am/article/4236

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: