• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

05 օգոստոսի, 2016

Օգոստոսի 5-ին Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդման գործում կազմակերպության արժեքավոր դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի և կազմակերպության փորձագիտական և խորհրդատվական մարմինների հետ սերտ համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու ՀՀ իշխանությունների վճռականությունը` ի նպաստ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների հետագա արմատավորման:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանը, որպես կազմակերպության ակտիվ անդամ, հետևողականորեն ներգրավված է կառույցի գործընթացներում և ընթացիկ աշխատանքներում: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշատակեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում նախաձեռնվող սահմանադրական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԽ նորմերի երաշխավորման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող դրական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցության ոլորտին: 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: