• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 122-րդ նստաշրջան

23 մայիսի, 2012

Մայիսի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:

Քննարկումների հիմնական թեմաներն էին ԵԽ քաղաքականությունը հարևան տարածաշրջանների հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և ԵԽ բարեփոխումներին առնչվող հարցերը:
 
Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնեց ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության և մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ցավոք, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով և այդ առնչությամբ կոչ արեց Եվրոպայի խորհրդին և անդամ երկրներին հետևողական քայլեր ձեռնարկել նման դրսևորումները բացառելու և դատապարտելու ուղղությամբ:
 
Նախարարների կոմիտեի հաջորդ 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը:
 
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: