• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը

17 ապրիլի, 2013

 Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:

«Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը», - ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։

Զրուցակիցները քննարկեցին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարեւորեցին դրանցում Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունների` մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։

Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը: 

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան նաև համատեղմամլո ասուլիսով։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: