• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նախարարների կոմիտեի նախագահություն. Հայաստանը հաջորդեց Անդորրային

16 մայիսի, 2013

Ստրասբուրգ, 16 մայիս 2013թ. – Այսօր Ստրասբուրգում, Անդորրայի Արտաքին գործերի նախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեի նախագահությամբ կայացավ Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանը: Հանդիպման ավարտին Նախարարների կոմիտեի նախագահությունը Անդորրայից փոխանցվեց Հայաստանին:

Նախարարները հիմնականում քննարկումներ ծավալեցին ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտներում Եվրոպայի Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցի շուրջ: Նրանք Գլխավոր քարտուղարին քաջալերեցին շարունակել ջանքերը կազմակերպության վերահսկողական մեխանիզմների գործունեության եւ համակարգման օպտիմալացման ուղղությամբ՝ հետեւելով, որպեսզի այդ ատյանների եզրակացությունները լավագույնս կիրառվեն: Այդ նպատակով, նախարարները Գլխավոր քարտուղարին խնդրեցին իրենց ներկայացնել Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության իրավիճակի վերաբերյալ վերահսկողական մեխանիզմների եզրակացությունների վրա  հիմնված պարբերական զեկույցներ՝ գործողությունների կոնկրետ առաջարկներով:

 

Հանդիպման օրակարգում ընդգրկված էին նաեւ Եվրոպական Միության հետ համագործակցության եւ հարեւան տարածաշրջանների հանդեպ Եվրոպայի Խորհրդի քաղաքականության հարցերը:

 

Նստաշրջանի ընթացքում Նախարարների կոմիտեն հաստատեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 15-րդ արձանագրությունը: Արձանագրությունը անդամ երկրների ստորագրության համար կբացվի 2013թ. հունիսի 24-ին:

 

Հայաստանը Նախարարների կոմիտեի նախագահությունը կիրականացնի առաջիկա վեց ամիսներին: 

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները․ ՀՀ Արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԽ նախարարների կոմիտեի նիստում

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: