• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը

17 հունիսի, 2013

Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը՝ «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցերին» նվիրված խորհրդաժողովը։ Երկօրյա միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձվի այս խնդրի ամենատարբեր ասպեկտներին:

Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ.Բոայան։ Միջոցառման հիմնական զեկուցողների թվում է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուժնիկսը։

Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԽ անդամ 47 պետությունների, ինչպես նաև իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ոլորտում ներգրավված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչները։

Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների ցանցի` HELP Programme հիմնական նպատակն է զարգացնել դատավորների, դատախազների և փաստաբանների կարողություններն ազգային մակարդակում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան արդյունավետ կիրառելու համար։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: