• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

«Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով համաժողովը Երևանում

17 հունիսի, 2013

Հունիսի 19-ին Երևանում մեկնարկելու է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության շրջանակներում:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում և տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները: Համաժողովը լավ հնարավորություն կհանդիսանա ԵԽ անդամ երկրներում լավագույն փորձը փոխանակելու և գրանցված առաջընթացը ներկայացնելու համար:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաան, Կոնգրեսի փոխնախագահներ և անդամներ, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, պետական այլ շահագրգիռ կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ:

Համաժողովի քննարկումները կկազմակերպվեն հետևյալ երեք հիմնական թեմաների շուրջ. ուղիղ մասնակցության դերը այսօրվա ժողովրդավարության համար, ժողովրդավարության ուղիղ և ներկայացուցչական մասնակցային մոդելների համատեղումը, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության նոր ձևերը և, մասնավորապես, էլեկտրոնային ժողովրդավարությունը:

Համաժողովի երեք թեմատիկ քննարկումների արդյունքներով կներկայացվեն եզրակացություններ: Համաժողովի աշխատանքները կամփոփվեն Կոնգրեսի նախագահ Վան Շտաայի և հայկական կողմի ներկայացուցչի կողմից:

Համաժողովի նախօրեին՝ հունիսի 18-ին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության հրավերով Երևանում կանցկացվի Կոնգրեսի բյուրոյի նիստը: Բյուրոն Կոնգրեսի քաղաքական և գործադիր մարմինն է: 10:30-ից մինչև ժամը 11:00-ը Բյուրոյի անդամները հնարավորություն կունենան մտքեր փոխանակել Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: