• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Երեւանում տեղի ունեցավ "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը

20 հունիսի, 2013

 Երեւանում հունիսի 19-ին տեղի ունեցավ "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, ներկայացվեցին նաեւ ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաեւ Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր.

"Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարեւորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է:

Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը:

Եվրոպական փորձագետների մասնակցությամբ միջազգային նման ներկայացուցչական համաժողովը կարող է էական առաջընթացի համար նախադրյալներ ստեղծելու եւ աշխատանքների հետագա ուղղություններ նախանշելու լավ հարթակ հանդիսանալ։

Ուտրեխտ քաղաքում ընդունված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի "Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին" լրացուցիչ արձանագրության դրույթներին համապատասխան, որն, ի դեպ Հայաստանում ուժի մեջ կմտնի 2013 թվականի սեպտեմբերի 1-ից, "Տեղական ինքնակառավարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են լրացումներ, որոնք միտված են օրենսդրորեն ամրապնդելու քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը:

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը բնակչության մասնակցելու նոր ինստիտուտ է ներդրվել։ Համայնքի 16 տարին լրացած բնակիչները հնարավորություն են ստացել համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ հանդես գալ։

Օրենքի մակարդակով կանոնակարգվել են համայնքի բնակիչների ընդունելությունների, հանրային հանդիպումների եւ քննարկումների կազմակերպման, ինչպես նաև համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի իրականացման վերաբերյալ ավագանու անդամների պարտավորությունները:

Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կհաջողվի

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: