• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի առաջին Եվրոպական օրերը-Մշակութային միջոցառում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առիթով

26 հուլիսի, 2013

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առիթով, Պրովանսի «Եվրոպայի տունը» (Էքս-Մարսել, Ֆրանսիա), «Նաիրի» ասոցացիայի հետ համատեղ և Էքս-ան-Պրովանս քաղաքի ու «Էքսի քույր քաղաքների ասոցացիայի» աջակցությամբ 2013թ. հուլիսի 28-31-ը Էքս-ան-Պրովանսում կազմակերպում է «Հայաստանի առաջին Եվրոպական օրերը» խորագրով մշակութային միջոցառումների շարք։

Ծրագիրը, որում ներառված են լինելու «Հայաստանի ժամանակակից մշակույթը և արվեստը»` երաժշտություն, գրքեր, արհեստ, ճաշատեսակներ, խճանկարներ, լուսանկարներ, «Հայկական արվեստի ցուցադրում»՝ նկարներ, պատկերազարդումներ, ավանդական հագուստներ և «Հայկական երեկոներ», հնարավորություն կտա բացահայտելու հայկական մշակույթը։

Պրովանսի «Եվրոպայի տունը» նախաձեռնություն է, որը կոչված է առաջ մղելու քաղաքացիների Եվրոպայի գաղափարը։ Այն ունի չորս բաղադրիչ՝ անդամների ընկերակցություն, դպրոց և համալսարանական ցանց, Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի տեղեկատվական կենտրոններ։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: