• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական ժառանգության օրերի համաեվրոպական մեկնարկը Հայաստանից

29 օգոստոսի, 2013

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում ս. թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կկայանա Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը, որով կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերի՝ 2013 թ. միջոցառումները: Համաեվրոպական այս մշակութային կարևորագույն իրադարձությանը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ավելի քան 30 երկրների Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողներ, մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ, այլ պաշտոնատար անձինք: Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովին կքննարկվեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի իրականացման ընթացքում առկա խնդիրները, կհստակեցվի 2013-2014 թթ մարտավարությունը, ազգային համակարգողների համար կկազմակերպվեն ուսումնական սեմինարներ՝ Հունաստանից և Մեծ Բրիտանիայից ժամանած մշակութային պահպանության ոլորտի առաջնակարգ մասնագետների մասնակցությամբ:

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային /1954 թ./ միացած շուրջ 50 երկրներում: Ծրագրի մտահղացման համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայում անցկացված «Պատմական հուշարձանների բաց դռների օր» միջոցառումը /1984 թ./: Եվրոպայի խորհրդի կողմից ծրագիրը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, որից հետա այն իրականացվում է «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո:

Հայաստանի Հանրապետությունը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: Նախորդ տարիներին միջոցառումները կրել են «Ծիր կաթին» /2009 թ./, «Կամրջենք սերունդները» /2010 թ./, «Գրավոր հիշողություն» /2011 թ./, «Ճանապարհ» /2012 թ./ և այլ խորագրեր:

2013 թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրիշրջանակում հայաստանյան 60-ից ավելի մշակութային օջախներ /թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ և այլն/ «Ժառանգության ժառանգները» խորագրով 200-ից ավել միջոցառումներով իրենց հարկի տակ կհյուրընկալեն հասարակության տարբեր խմբերի: Ի թիվս այլ միջոցառումների, միայն երկու օր կկազմակերպվեն այցելություններ ՀՀ Նախագահի նստավայր, ՀՀ կառավարության շենք, ՀՀ Ազգային ժողովի շենք, Հարավկովկասյան երկաթուղու Երևանի երկաթուղային կայարան, «Արարատ» գինեգործական արդյունաբերության միավորման համալիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մասնաշենք: Ծրագրին միացած թանգարանների և մշակութային այլ հաստատությունների մուտքն ազատ է: Հուշարձան-շենքեր այցելությունները՝ նախնական գրանցումով /հեռ՝ 52-39-03/:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կիրականացվեն նաև երկաթուղային շրջագայություններ Լոռու մարզ /Հաղպատ, Սանահին, Քոբայրավանք, Օձուն/, Շիրակի մարզ /Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան/, Գեղարքունիքի մարզ /Այրիվանք և բրոնզեդարյան հնավայր/:

www.mincult.am 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: