• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ

03 սեպտեմբերի, 2013

 

ՀՀ բնապահպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հրավիրել էր համաժողով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ շնորհելու կապակցությամբ:

 

Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին տրվում է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: Միջոցառմանը ելույթ են ունեցել Եվրոպայի խորհրդի պատվիրակության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գործընկեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:

           

Բացման խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է. «Մենք այս օրը կայացրել ենք շնորհիվ այն մոտեցման, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության մաս, մեծապես կարևորում է բնության պահպանությունը  և  բնական ժառանգության փոխանցումը գալիք սերունդներին:  Դա դրսևորվում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանն ու անվտանգությանը նպատակաուղղված գործողություններով, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքներիստեղծմամբ և ցանցի շարունակական ընդլայնմամբ»:

 

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրոպական դիպլոմի ներկայացնելու ուղղությամբ աշխատանքները ձեռնարկվել են 2009-2011 թվականներին ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացված «Էմերալդ ցանցի ձևավորումը Հայաստանում»  Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում:

 

Եվրոպային խորհուրդը, դիպլոմի արժանացման ընթացակարգի համաձայն, 2012 թվականի ընթացքում  արգելոցում Եվրախորհրդի փորձագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կատարել է գնահատման մանրամասն ուսումնասիրություն: Ինչից հետո Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել դիպլոմի շնորհման վերաբերյալ:

 

 

www.mnp.am

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: