• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում

25 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Պապիկյանը, ով ընդգծեց, որ Հայաստանն անկախացումից հետո առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի պես կազմակերպության նախագահությունը, ինչը յուրովի վկայում է կայացած պետականության մասին։

Ժողովրդավարության անշրջելի ուղին բռնած հայ հանրության 22-ամյա անկախության ձեռքբերումներից է նաեւ այն, որ այսօր Հայաստանն ի վիճակի է իր ներդրումն ունենալ եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման ընդհանուր ջանքերում եւ նպաստել համաեվրոպական կարեւորություն ունեցող խնդիրների լուծմանը։

Ընդունելությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: