• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

07 հոկտեմբերի, 2013

2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում կկայանա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով՝ «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով, որը տեղի կունենա Հայաստանի Ազգային պատկերասրահում (Արամի 1 հասցեով): Համաժողովը կազմակերպված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովին կքննարկվեն մայրաքաղաքների կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած մարտահրավերները: Համաժողովը նաև հնարավորություն կընձեռի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում լավագույն փորձի փոխանակման և արձանագրած առաջընթացի ներկայացման համար:
Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ:

Համաժողովը կբացեն Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վորմիշամը և Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Քննարկումները կազմակերպված են լինելու հետևյալ հիմնական թեմաների շուրջ. մայրաքաղաքների աճող դերը և կյանքի որակը, մայրաքաղաքների կառուցվածքային հնարավորությունը կյանքի որակի մարտահրավերներին անդրադառնալու համար:

Համաժողովի ավարտին, որը կփակեն Ջոն Վորմիշամը և Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կներկայացվեն քննարկումների արդյունքների հիման վրա կազմված եզրակացություններ:
 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: