• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի 8-րդ լիագումար նիստը Երևանում

08 հոկտեմբերի, 2013

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում 2013թ. հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:

Նիստի բացմանը Հայաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ «զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերությունների համակարգումը, դատախազության գործունեության վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորումը և վստահության ամրապնդումը պետք է լինեն առաջնային խնդիրներ դատախազության համար»։ «Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի լիագումար նիստի անցկացումը Երևանում խորհրդանշական է՝ հաշվի առնելով ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը։ ԵԴԽԽ դերակատարությունը մեծ նշանակությունը ունի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարում։ Զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերությունների համակարգված կարգավորումը շատ կարևոր է մեզ համար»,- նշեց գլխավոր դատախազը։

Լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկավ նաև ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան։

Նիստին մասնակցում էին 40 երկրների պատվիրակություններ։ ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: