• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

11 հոկտեմբերի, 2013

 «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր հանրային իշխանությունների համար» 

2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում` Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովը բացեց ՀՀ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պրն. Արմեն Գևորգյանը, որն ընթերցեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Իր ուղերձում Հայաստանի նախագահը, մասնավորապես, ընդգծեց, որ տեղական մակարդակով ժողովրդավարությունն առանցքային բաղադրիչ է հանրության ժողովրդավարական զարգացման համար:
Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց, որ Հայաստանն առաջին անգամ է նախագահում այս համաեվրոպական կազմակերպության նախարարների կոմիտեում: Նա նաև շեշտեց տեղական ժողովրդավարության կարևորությունը, որը Հայաստանի նախագահությունը հռչակել էր որպես իր առաջնայնություններից մեկը: Այդ իսկ պատճառով էլ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համատեղ այս համաժողովը՝ քննարկելու ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների առջև ծառացած մարտահրավերները: Իր ելույթում Երևանի քաղաքապետը նաև նշեց, որ ներկայիս համաշխարհային զարգացումները նորանոր խնդիրներ են առաջացնում քաղաքային իշխանությունների համար՝ թելադրելով լինել ավելի ճկուն առավել կատարելագործված քաղաքային կառավարման համակարգ ունենալու նպատակով: Երևանի քաղաքապետն առանձնահատուկ ընդգծեց տեղական ինքնակառավարման գործում քաղաքացիների մասնակցության վճռական դերը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու և օրվա մարտահրավերներին արձագանքելու համար:
 
Կոնգրեսի փոխնախագահ պրն. Ջոն Վորմիշամը բացման իր խոսքում խոսեց մեծ եվրոպական քաղաքաների կառավարման մոդելների, քաղաքային իշխանությունների համար առկա ընդհանուր խնդիրների և դրանք հաղթահարելու ուղղությունների մասին:
 
Համաժողովին ելույթ ունեցան նաև Ռիգայի և Թբիլիսիի քաղաքապետերը, Սառաևոյի փոխքաղաքապետը, Մոսկվայի կառավարության, Փարիզի և Վիլնյուսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի ավագանու անդամները, որոնք մասնակիցներին ներկայացրեցին իրենց համապատասխան փորձը և ուրվագծեցին խնդրահարույց ոլորտները: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը նաև առաջարկեց դիտարկել մայրաքաղաքների ներկայացուցիչների հանդիպումները շարունակական դարձնելու հնարավորությունը՝ քննարկելու յուրաքանչյուր քաղաքային իշխանությունների օրակարգում առկա զանազան կարևոր խնդիրները:
 
Համաժողովի եզրակացությունները ներկայացրեց պրն. Վորմիշամը, որը, մասնավորապես, ասեց. «Մայրաքաղաքը կարող է լինել մեծ գլխացավանք, միևնույն ժամանակ այն կարող է լինել նաև մեր հույսը: Մեր քաղաքները կարող են կայուն, առողջ և ճկուն քաղաքային ապագա առաջարկել: Խնդիրը մեզ համար նրանում է, որպեսզի մեր կառավարությունները բոլոր մակարդակներով համատեղ աշխատեն՝ մեր քաղաքների առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ընդհանուր նպատակին հասնելու համար: Դրա համար անհրաժեշտ են համագործակցության, կառավարման բոլոր մակարդակներում որոշումների առավել արդյունավետ կայացման նոր մոդելներ, ինչպես նաև քաղաքացիների ներգրավվածության նոր և ստեղծարար հարթակներ»:
 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պրն. Կամո Արեյանն իր եզրափակիչ դիտարկումներում ևս մեկ անգամ շեշտեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը:
 

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: