• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Տեղի կունենա «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը

18 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում կբացեն «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:

Խորհրդաժողովը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Ներկա կլինեն պետական պաշտոնյաներ, միջազգային և անկախ փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել ռասիզմը և քսենոֆոբիան քաղաքական դիսկուրսում, ռասայական և էթնիկ խտրականության դեմ պայքարում մարդու իրավունքների ինստիտուտների դերը, ինչպես նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ատելության խոսքի և ռասայական կարծրատիպերի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: