• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ելույթ ունեցավ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում

29 հոկտեմբերի, 2013

2013թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության անունից ելույթ ունեցավ ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում:

Իր ելույթում նա ներկայացրեց տեղական և տարածքային ժողովրդավարության բնագավառում Նախարարների կոմիտեի կողմից իրականացված գործողությունները: Նա նաև տեղեկացրեց Կոնգրեսի անդամներին տեղական ժողովրդավարության ոլորտում Հայաստանի նախագահության միջոցառումների մասին: Նա, մասնավորապես, նշեց ս.թ. հունիսի 19-ին Երևանում կայացած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակով» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շթաան, ինչպես նաև Կոնգրեսի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակցել են համաժողովի աշխատանքներին: Իսկ Կոնգրեսի բյուրոն ս.թ. սեպտեմբերին կայացած իր նիստի ժամանակ որոշում է կայացրել հաշվի առնել համաժողովի եզրակացությունները:

Արմեն Գևորգյանը խոսեց նաև ս.թ. հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովի մասին, որը նույնպես կազմակերպվել էր Կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վորմիշամը մասնակցել էր այդ համաժողովին, որը նվիրված էր այսօր մայրաքաղաքների առջև ծառացած մարտահրավերներին: Համաժողովի եզրակացությունները, որոնք ներկայացվեցին Ջ․ Վորմիշամի կողմից, պարունակում էին մի շարք առաջարկություններ՝ ուղղված քաղաքային տեղական իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների և դժվարությունների հաղթահարմանը:

Որպես ՀՀ Տարածքային կառավարման նախարար Ա․ Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում իրավիճակը: Նա անդրադարձավ Հայաստան – ԵԽ 2012-2014թթ. Համար Գործողությունների ծրագրին, որում նախատեսված են տեղական ժողովրդավարության և տեղական իշխանությունների կարողությունների ընդլայնման մի շարք ծրագրեր:

Կոնգրեսի նստաշրջանի առավոտյան նիստից հետո Արմեն Գևորգյանը և Հերվիգ Վան Շթաան բացեցին «Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումը, որը կազմակերպված էր Հայաստանի նախագահության կողմից:
Այս միջոցառման նպատակն էր հյուրերին ներկայացնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության դարավոր պատմությունը, քանի որ Արարատյան դաշտավայրում խաղողագործության ավանդույթը սկիզբ է առել մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում: Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել հայկական ավանդական կերակրատեսակները, հայկական գինիները և կոնյակները, ինչպես նաև վայելել Հայաստանի խաղողը:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: