• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի Նախագահությունը աջակցում է «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները

08 նոյեմբերի, 2013

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը ողջունել է Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը և աջակցել դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Շարժման տեսանելիությունը բարձրացնելու նպատակով Նախագահությունը առանձնահատուկ կարևորեց այս շարժումը ԵԽ-ում ՀՀ Նախագահության շրջանակներում անցկացված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի ընթացքում և կոչ արեց ներկաներին խրախուսել շարժման տարածումը Եվրոպայի Խորհրդի ողջ տարածքում:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտաինի Դրագոնին նոյեմբերի 7-ին Ստրասբուրգում պաշտոնապես բացեցին «Ոչ ատելությանը» խորհրդաժողովը:

Նոյեմբերի 8-ին ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Խորհրդի միջև կնքված համաձայնագրով ՀՀ կողմից 15.000 եվրո կամավոր հատկացումը կուղղվի «Ատելության դեմ երիտասարդների պայքարը կիբեռտարածքներում» ծրագրի արդյունավետության բարձրացմանը:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: