• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Երիտասարդական քաղաքականության համաժողով

13 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 13-14-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության կրթության մեջ» խորագրով Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների երիտասարդական քաղաքականության համաժողով: Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երիտասարդական ոլորտում Եվրահանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Համաժողովի նպատակն է առավել լավ ուսումնասիրել, ընկալել, ցուցադրել և ընդլայնել երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության գործընթացում, նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր, հնարավոր համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև:

Համաժողովը Երևանում մի հարկի տակ կհավաքի Եվրոպայի և Կովկասի ավելի քան երկու տասնյակ երկրներից շուրջ 60 պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատուների, երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների, հետազոտողների և այլ շահագրգիռ կողմերի` ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների զբաղվածության ոլորտներից: Կհյուրընկալվեն նաև երիտասարդական ազգային գործակալությունների, «SALTO» ռեսուրս կենտրոնի և «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ներկայացուցիչները:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնական թեմաները.

• երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտում ժողովրդավարական հասարակության կրթության և մասնակցության միջև կապերի ստեղծում և ամրապնդում՝ քաղաքականության, հետազոտական և գործնական տեսանկյուններից,
• երիտասարդական աշխատանքի դերը երիտասարդների միջմշակութային համագործակցության աջակցման գործընթացում,
• նոր տեխնոլոգիաների դերը ժողովրդավարական հասարակության և մասնակցության կրթության խթանման գործընթացում:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: