• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի այցը Հայաստան

12 հոկտեմբերի, 2014

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ մի շարք ուղղություններով բարեփոխումներին: Հանրապետության Նախագահը նշեց, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական և որ ամենակարևորն է՝ դրանք կրում են շարունակական բնույթ: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, որոնց արդյունքները տեսանելի են և անշրջելի:

Հոկտեմբերի 9-ին հանձնակատար Նիլս Մուիժնիկսին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանադրական բարեփոխումներին, կանանց հանդեպ բռնությունների բացառման, գենդերային հավասարության, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման և մի շարք այլ հարցերի:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների եւ ԵԽ՝ որպես կազմակերպության օրակարգային հարցերին: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահությունը բավական հաջող է ընթացել, հավասարակշռված եւ բոլոր անդամ երկրների հետ երկխոսության սկզբունքով:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ առկա խնդիրների քննարկման հնարավորության համար: Նա նշել է, որ արդեն ունեցել է հանդիպումներ ՀՀ Նախագահի, վարչապետի, նախարարների, արդարադատության ոլորտի պաշտոնյաների եւ պատգամավորների հետ: Նիլս Մուիժնիկսը կարեւորել է կանանց նկատմամբ բռնության եւ գենդերային հավասարության ու արդարադատության համակարգի հետ կապված խնդիրները:

Ազգային Ժողովում Նիլս Մուիժնիկսը հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ խմբերի և խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 6-ին հանձնակատար Մուիժնիկսին ընդունել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մուիժնիկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը հետամուտ է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծմանը և քայլեր է իրականացնում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների փաթեթ, կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության շրջանակում ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր ու փաստաթղթեր:

Ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը: Պարոն Մուիժնիկսը նաև կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը, որի շրջանակում ԵԽ-ն աջակցում է արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:

Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մուիժնիկսը դրական գնահատեցին Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: