• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նախագահը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ

22 ապրիլի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Յագլանդին՝ հրավերն ընդունելու և գլոբալ ֆորումին մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Թորբյորն Յագլանդի՝ որպես համաեվրոպական կարևորագույն կառույցի գլխավոր քարտուղարի, մասնակցությունը և ներդրումը ֆորումի աշխատանքներին, որը, Նախագահի համոզմամբ, վերահաստատում է ԵԽ դերը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում:

Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ հաջողություն է մաղթել Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի երկրորդ մանդատի իրականացման գործում՝ նշելով, որ նա իր առաջին մանդատից սկսած բավական լուրջ և խորքային բարեփոխումներ է ձեռնարկել, որոնց հիմնական նպատակը ԵԽ դերի բարձրացումն է՝ որպես համաեվրոպական մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, այդ կապակցությամբ անցկացվող միջոցառումներին, որոնց թվում նաև՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, համանախագահների գործունությանը և խաղաղության հասնելու համար կարևորում է հակամարտող կողմերի միջև երկխոսությունը:

Թորբյորն Յագլանդը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ երևանյան գլոբալ ֆորումին հրավիրելու համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս կարևոր ֆորումին և ելույթ ունենալ: 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: