• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում

23 ապրիլի, 2015

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճի նախասրահում բացվեց «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. հարյուր տարի առաջ» խորագրով ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը։
Բացման արարողությանը մասնակցում էին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Դ. Ռեյնդերսը, ԵԽԽՎ պատգամավորներ, դեսպաններ, ԵԽ քարտուղարության աշխատակիցներ, լրագրողներ։ 

 

***

Ապրիլի 23-ին Ստրասբուրգի Աստվածամոր կենտրոնական տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառում։ Բացման խոսքով հանդես եկավ Ստրասբուրգի արքեպիսկոպոս Ժան-Պիեռ Գռալեն, ով իր ելույթում մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, նշեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է և իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին։ Ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ով, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգությունը չէ, դա համընդհանուր ողբերգություն է, որը սասանեց բարոյական և մարդկային արժեքները, որոնք կրոնական տարբերակում չունեն։ Մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և նույնիսկ 100 տարի անց դրանց ճանաչումը ու դատապարտումը կրում է խաղաղության պատգամ և առանց խտրականության, ավերումների և ցեսապանությունների ապագայի հույս»։

Ժամը 19.15 ղողանջեցին Ստրասբուրգի մայր տաճարի և մնացած բոլոր կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների զանգերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Այնուհետև, հայր Մանուել Ռաշո-Հովհաննեսյանը մատուցեց հոգեհանգստի ծառայություն, որին մասնակցեցին բողոքական, ինչպես նաև Ստրասբուրգում հույն և ռումինական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։

Դրան հետևեց Ստրասբուրգի հայ համայնքի կողմից կազմակերպված ներկայացումը, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի գործերը, Դանիել Վարուժանի, Պարույր Սևակի և Վահան Տերյանի բանաստեղծությունները։ Արարողությունը եզրափակվեց մոմավառությամբ։

Նույն օրը Ստրասբուրգի Lieu de l’Europe սրահում տեղի ունեցավ հայ գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում կտավների տեսքով ներկայացված էին Հայոց ցեղասպանության կապակցությամբ ժամանակի ազդեցիկ քաղաքական և հոգևոր ներկայացուցիչների խոսքերը: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ապրիլի 30-ը:

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: