• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

09 մայիսի, 2015

Մայիսի 9-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց, տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում, որին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը, ԵԽ անդամ երկրների դեսպանները:

Միջոցառումը մեկնարկվեց Եվրոպայի օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության անունից ելույթ ունեցավ ԵԽ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Դիրկ Վան Իքհաութը: Ելույթներից հետո ԵԽ անդամ երկրների դրոշների տակ ԵԽ կողմից ծաղիկներ դրվեցին: Հայաստանի ներկայացուցչությունն, ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայազգի զինվորների, առանձին ծաղկեպսակ տեղադրեց Հայաստանի դրոշի տակ:

Միջոցառման ավարտին երկինք արձակվեցին աղավնիներ՝ ի նշան խաղաղության:  

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: