• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ այցը Երևան

12 մայիսի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլինին և Ջուզեպպե Գալատիին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ս.թ. մայիսի 21-ին պաշտոնապես մեկնարկող՝ Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը Հայաստանը պատշաճ կիրականացնի:

Համազեկուցողները բարձր են գնահատել բարեփոխումների արդյունքում Հայաստանում նկատելի առաջընթացը, երախտագիտություն հայտնել ՀՀ Նախագահին՝ ժողովրդավարական գործընթացները Հայաստանում առաջ մղելու նրա ջանքերի համար :

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտման պատճառով վերջին շրջանում արձանագրված լարվածության աճին և խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման հնարավորություններին:

Այցի ընթացքում համազեկուցողները հանդիպում են ունեցել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ : Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների և արդյունքների վերաբերյալ:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՝ բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում:

Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և իրենց աջակցությունն ու օժանդակությունը հայտնել հայ գործընկերներին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացներում :

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները նույնպես հանդիպել են համազեկուցողների հետ: Մասնավորապես, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով համազեկուցողներին, շնորհակալություն է հայտնել նրանց արդյունավետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ներդրած աշխատանքի համար:

Այս համատեքստում, տիկին Նաղդալյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2015-2018 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: Համազեկուցող Ալան Միլը վստահեցրել է, որ իրենք կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործընթացներում:

Աղբյուրներ՝
www.gov.am
www.parliament.am
www.president.am
 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: