• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի հետ

13 սեպտեմբերի, 2016

 Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ։

Դեսպան Հովհաննիսյանը, բարձր գնահատելով հանձնակատարի կատարած աշխատանքը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գործում, վերահաստատեց Հայաստանի աջակցությունը նրա մանդատի լիարժեք իրականացմանը։

Հանձնակատար Մուիժնիկսը հակիրճ ներկայացրեց իր աշխատանքային ծրագիրը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսեց սահմանադրական բարեփոխման և դրանցից բխող համակարգային փոփոխությունների մասին՝ առանձնահատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրները։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: