• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի այցը Ստրասբուրգ

20 հոկտեմբերի, 2016

Ս․թ․ հոկտեմբերի 19-21-ին, Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մասնակցության շրջանակում, ս․թ․հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։

Դ․ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման և այդ ոլորտում Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիան լավագույնս երաշխավորելու ուղղությամբ Հայաստանում իրականացված և ընթացիկ աշխատանքները՝ արժևորելով ԵԽ համապատասխան կառույցների, մասնավորապես Կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությունը, որը շարունակվում է իրագործվել ՀՀ-ԵԽ 2015-2018թթ․Գործողությունների ծրագրի և Կոնգրեսի հետմոնիտորինգային երկխոսության շրջանակում։

Նախարար Դ․ Լոքյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի, Կոնգրեսի նորընտիր նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյորմի, ինչպես նաև նախօրեին Կոնգրեսի նախագահի պաշտոնավարումն ավարտած Ժան-Կլոդ Ֆրեկոնի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության ընթացքը և փոխգործակցության հեռանկարները։

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: