• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը

31 հունվարի, 2017

Հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ հանձնեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է կոչվել 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում` ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով:

ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրներին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի միջև համագործակցությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում` ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում:

Համապատասխան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև՝ ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը: 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: