• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

28 ապրիլի, 2017

Ապրիլի 24-ին Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները։

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, արդյունավետ ջանքեր գործադրելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, կարևոր դերակատար է հանդիսանում միջազգային ասպարեզում, ներառյալ մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոն համարվող Եվրոպայի խորհրդում` հանձնառու լինելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրսևորվող ժխտողականության դեմ պայքարին: ՀՀ դեսպանն արժևորեց բազմաթիվ երկրների շարքում Ֆրանսիայի` հայկական ամենամեծ համայնքներից մեկն ունեցող երկրի և Հայաստանի հավատարիմ բարեկամի անվերապահ սատարումն այդ հանձնառությանը: Այս առումով Պարույր Հովհաննիսյանը հիշատակեց նաև միսիոներ, էլզասցի քահանա Պոլ Բերոնին, ով նվիրումով ծառայել է Հայոց ցեղասպանության մազապուրծ եղածների և հայ որբերի խնամքին:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Նույն օրը երեկոյան Ստրասբուրգի Սուրբ Մադլեն եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ, որը մատուցվեց կաթոլիկ, բողոքական և հույն ուղղափառ հոգևորականների կողմից:  

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: