• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը ողջույնի խոսքով հանդես եկավ «Արցախի ձայներ» երգչախմբի համերգին

23 հունիսի, 2017

Հունիսի 23-ին ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը մասնակցեց «Արցախի ձայներ» երգչախմբի համերգին, որը տեղի ունեցավ Ստրասբուրգի մերձակա Գերմանիայի Քել քաղաքում:

Համերգից առաջ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի անունից հանդես եկավ ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշեց, որ տվյալ համերգով մեկնարկ է տրվում «Արցախի ձայներ» համույթի հերթական եվրոպական շրջագայությանը, և այն բացառիկ հնարավորություն է ընձեռում օրվա հանդիսատեսին` ծանոթանալու երգչախմբի արվեստին և գնահատելու այն:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Արցախի ձայներ» երգչախմբի գործունությունը, որն օրեցօր աշխարհի տարբեր երկրներում նոր բեմեր է նվաճում, կրկնակի նպատակի է ծառայում` համայն ճանաչման հասցնելու արցախահայ երգարվեստն ու մշակույթը, ինչպես նաև դրանց միջոցով լսելի դարձնելու հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու՝ Արցախի ժողովրդի կամքն ու իրավունքը:

Ավարտելով իր խոսքը` ՀՀ մշտական ներկայացուցիչը նոր բարձունքներ մաղթեց երիտասարդ տաղանդների բացահայտման և կայացման ինքնատիպ դարբնոց հանդիսացող «Արցախի ձայներ»-ին:

Համերգին ներկա էին նաև Ստրասբուրգի և Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի անդամներ, տեղական իշխանությունների ներկայացուչիչներ: 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: