• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի պալատում նշվեց Հայաստանի Ազգային տոնը

25 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, նշվեց Հայաստանի Անկախության վերականգնման 28-րդ տարեդարձը։ Պաշտոնական ընդունելության շրջանակներում կազմակերպվեց նաև «Հայաստան-Եվրոպա. պատմական կապեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որում ներկայացված են եվրոպական մի շարք երկրներում հայկական ժառանգության նմուշներ։

Ներկաներին ելույթով ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Նա իր խոսքում շեշտեց, որ Հայաստանը կիսում է դարերի ընթացքում զարգացած այն նույն արժեքներն ու սկզբունքները, որոնք այսօր բնորոշվում են որպես մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն։ Վկայակոչեց նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը, որը, ըստ նրա, նոր թափ հաղորդեց ժողովրդավարացման գործընթացին՝ այն դարձնելով անշրջելի։ Այս ողջ բարեփոխումների գործընթացում Հայաստանի դեսպանը կարևորեց Եվրոպայի խորհրդի շարունակական ներգրավվածությունն ու աջակցությունը։

Հայաստանի դեսպանը, անդրադառնալով կազմակերպված ցուցահանդեսին, նշեց, որ եվրոպական քաղաքակրթության մեջ մեր ներդրումի մասին լավագույնս բարձրաձայնում են ցուցադրված նմուշները, որոնք ներկայացնում են հայկական հետքերը եվրոպական բազմաթիվ երկրներում՝ Իտալիայից մինչև Ռուսաստան, Ռումինիայից մինչև Ֆրանսիա։ Եզրափակեց ընդգծելով. «Այժմ հայ ժողովրդի մեծագույն մասը բնակվում է Հայաստանից դուրս և որտեղ էլ, որ նրանք լինեն, հանդիսանում են օրինակելի քաղաքացիներ՝ միևնույն ժամանակ շարունակելով պահպանել իրենց ինքնությունը, իրենց մշակույթը, լեզուն և կրոնը»։

Ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին։ Նա կարևորեց ոչ միայն Հայաստանի համար Եվրոպայի խորհրդին անդամակցության, այլև՝ Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի անդամակցության փաստը։ Շեշտեց Նախարարների կոմիտեի աշխատանքներում Հայաստանի մշտական ներկայացուցչության կարևոր ներդրումը։ Անդրադարձավ ցուցահանդեսին և եվրոպական տարբեր երկրներում հայկական ժառանգությանը՝ նշելով, որ Հայաստանը խորապես եվրոպական է։

Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: