• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Արցախում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով միջոցառում Եվրոպայի խորհրդում

30 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը հյուրընկալեց «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ խորագրով միջոցառում։ Հիմնական բանախոսներն էին պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն:

Բացելով միջոցառումը` Ռուբեն Ռուբինյանը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողությունից դուրս մնացած, այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների պաշտպանության շուրջ վերջին տարիներին Եվրոպայի խորհրդում ընթացող քննարկումները։ Նա իր խոսքում շեշտեց. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անհատական և կոլեկտիվ իրացումը չպետք է կախված լինի այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում են ժողովուրդները: Մարդու իրավունքներն իրենց բնույթով համընդհանուր են, և, երբ խոսքը վերաբերում է դրանց պաշտպանությանը, մոնիթորինգին և գնահատմանը, չպետք է լինեն բացթողնված տարածքներ և մոռացված մարդիկ»:

Որպես հիմնական բանախոս՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց միջազգային ճանաչման դեռևս չհասած պետություններում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված որոշակի բացերը, նման պետությունների տարածքներ մոնիտորինգային մեխանիզմների մուտքը արգելափակելուն միտված որոշ ԵԽ անդամ պետությունների շարժառիթները: Նա շեշտեց. «Միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության վրա, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների և դրանց ունիվերսալության սկզբունքի մասին»:

Տեղեկացրեց, որ, թեև Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության, Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով այդ թվում Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների և առաջին հերթին` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Շեշտեց, որ անկախ Արցախի միջազգային կարգավիճակից՝ իրենք շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Ռընե Ռուքեն խոսեց Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին և կոչ արեց իր քայլերում գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը նաև հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում:

Ներկա էին Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, ԵԽԽՎ անդամներ, ԵԽ փորձագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դասախոսություն կարդաց Ստրասբուրգի համալսարանում։ Պատասխանեց ուսանողների հարցերին։

Նախատեսվում են նաև Արտակ Բեգլարյանի հանդիպումները մի շարք միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: