• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Միջոցառում Ստրասբուրգում` ի կատարումն Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի որոշման

02 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 2-ին, ի կատարումն 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի որոշման` զարգացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) միջև համագործակցությունը, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը` ՖՄԿ-ում հայկական նախագահության և Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը` ԵԽ-ում ֆրանսիական նախագահության անունից Ստրասբուրգում աշխատանքային ճաշի ձևաչափով հրավիրեցին հանդիպում` ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի մասնակցությամբ: Հրավիրված էին նաև ԵԽ-ում հավատարմագրված այն պետությունների դեսպանները, որոնք միաժամանակ հանդիսանում են ՖՄԿ անդամ:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեցին Հայաստանի շարունակական ջանքերը` երկու կազմակերպությունների միջև կայուն և ամուր երկխոսություն ապահովելու ուղղությամբ: Կարևորեցին փոխադարձ այցերը և միմյանց ներուժի օգտագործումը` ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Քննարկման առանցքում մարդու իրավունքների ԵԽ չափանիշները ԵԽ անդամ չհանդիսացող ՖՄԿ անդամ պետություններում խթանելու հնարավոր ուղիների վեր հանումն էր: Այդ առումով ընդգծվեց, որ նման պետություններում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող ԵԽ անդամները պետք է ձեռնարկեն քայլեր` ԵԽ և առաջին հերթին` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նախանշվեցին երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնության դեմ պայքարը, արհեստական ինտելեկտը, մշակութային երկխոսությունը։ Հնարավոր համարվեց այս նպատակին հասնելու համար միաժամանակ ԵԽ և ՖՄԿ անդամ հանդիսացող պետությունների համար աշխատանքի բաժանում իրականացնելը:

Առաջարկվեց շարունակել ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնած և արդեն ավանդույթ դարձած ֆրանկոֆոն դեսպանների հավաքները և դրանք օգտագործել նշված ուղղությամբ իրականացված քայլերի շուրջ տեղեկատվության փոխանցման և նոր գաղափարների շուրջ մտքերի փոխանակման համար:

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: