• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիյա Պ. Բուրիչի ուղերձը ԵԽ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

25 հունվարի, 2021
ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիյա Պ. Բուրիչի ուղերձը ԵԽ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչն ուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ։

Ուղերձում Գլխավոր քարտուղարը նշում է.

«Սիրելի բարեկամներ, հաճելի առիթ է նշել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակը: Մեր կազմակերպությանն անդամակցությունը մտադրությունների մասին հզոր հայտարարություն էր, ուղերձ՝ Եվրոպային և աշխարհին, որ այս նորանկախ երկիրը պատրաստակամ է փոփոխություններ կատարել իր օրենքներում և կառավարման մարմիններում. փոփոխություններ, որոնք հնարավորություն կընձեռնեն ամրապնդել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը հանրային և մասնավոր կյանքում:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացված 66 և ստորագրված 70-ից ավելի պայմանագրերի թվում է: Այս ամենի շնորհիվ Հայաստանն ավելի խորն ինտեգրվել է մեր միասնական եվրոպական ընտանիքին և, ամենակարևորը, դրա արդյունքում շահել է Հայաստանի բնակչությունը: Ի վերջո, ընդհանուր եվրոպական չափանիշները չեն ստեղծվել բացառապես ի նպաստ կառավարությունների և գերատեսչությունների. դրանք պարտավորեցնում են պետությանը՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անհատ հասանելիություն ունենա օրենքով իրեն վերապահված իրավունքներին:

Այսօր Ստրասբուրգում Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր, մենք հասել ենք այս հանգրվանին:

Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կնպաստի մեր ընդհանուր արժեքների կիրառմանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, և նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև: Այս կարևոր հոբելյանի առթիվ, ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները»:

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: