• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Պարույր Հովհաննիսյանի հրաժեշտի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

04 նոյեմբերի, 2021
Դեսպան Պարույր Հովհաննիսյանի հրաժեշտի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Երկուստեք նշելով Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացումը՝ գլխավոր քարտուղար Բուրիչը և դեսպան Հովհաննիսյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա:

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Առանձնակի կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել և իր ներդրումն ունենալ Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: