• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հանդիպումը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ

18 հունվարի, 2022
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հանդիպումը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։
Դեսպան Խաչատրյանը ներկայացրեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը և վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ շարունակելու այս գործընթացը։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը:
Դեսպան Խաչատրյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները՝ այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Այս համատեքստում կարևորվեց Հանձնակատարի առավել ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների հաղթահարման հարցերում։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: