• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ

25 հունվարի, 2022
2022թ. հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեին: Հանդիպմանը Արման Խաչատրյանը ի պահ հանձնեց «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ՀՀ վավերագիրը։
Համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը, ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և նոր ԳԾ մշակմանն ուղղված աշխատանքների մեկնարկին։
Կողմերը վերահաստատեցին հանձնառությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: