• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Կլոր սեղան-քննարկում նվիրված ԵԽ և ՖՄԿ համատեղ գործողություններին՝ ուղղված մամուլի և լրատվամիջոցների ազատությանը

21 մարտի, 2022
Կլոր սեղան-քննարկում նվիրված ԵԽ և ՖՄԿ համատեղ գործողություններին՝ ուղղված  մամուլի և լրատվամիջոցների ազատությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ ս.թ. մարտի 21-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Եվրոպայի Խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում նվիրված ԵԽ և ՖՄԿ համատեղ գործողություններին՝ ուղղված  մամուլի և լրատվամիջոցների ազատությանը։ Կլոր սեղանը նվիրված էր մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։  

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵԽ-ում Հայաստանի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Խաչատրյանն իր ելույթում անդրադարձ կատարեց մամուլի ազատության կարևորությանը՝ շեշտելով, որ ներկայիս մարտահրավերներին դիմակայելու և ժողովրդավարության արժեքների ամրապնդման համար անհրաժեշտ է ապահովել լրատվամիջոցների անխափան և անվտանգ գործունեությունը և ճշգրիտ ու վստահելի տեղեկատվության հասանելիությունը։ Դեսպան Խաչատրյանը նաև կարևորեց ԵԽ-ՖՄԿ համագործակցության ընդլայնման համատեղ հռչակագիրը, որպես երկու միջազգային կազմակերպությունների արդյունավետ երկխոսության գործիք։

Բացման խոսքով հանդես եկավ ՄԻԵԴ-ի նախագահի տեղակալ, Իռլանդիան ներկայացնող դատավոր Շիոֆրա Օ՛Լիրին։ Թեմատիկ ելույթներ ներկայացրեցին ԵԽ տեղեկատվական հասարակության ստորաբաժանման ղեկավար Պատրիկ Պենինքսը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հարցերով տնօրեն Անտուան Միշոնը և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության գլխավոր քարտուղար Զառա Նազարյանը։ Քննարկումը վարում էր ԵԽ-ում Լրագրողների պաշտպանության բարեկամների խմբի նախագահ, Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Բյոկերը։ Բազմաթիվ մասնակիցներ հնարավորություն ունեցան թեմային առնչվող իրենց հուզող հարցերը հղել զեկուցողներին։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: