• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2022

Ապրիլի 24-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի հարևանությամբ գտնվող Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի արարողություն։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները։ Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի մեկ այլ արարողություն տեղի ունեցավ Ստրասբուրգի Հանրապետության Հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ։ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին և ելույթներ ունեցան Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը և Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։

Միջոցառմանը մասնակցեցին Ստրասբուրգում գործող հասարակական կազմակերպությունների, տարբեր դավանանքների,  ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: