• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն Ստրասբուրգում

20 մարտի, 2023

Մարտի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի և ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ տիկին Շիոֆրա Օ՛Լիրին,  Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններ, ՄԻԵԴ դատավորները և այլ հրավիրյալներ։

Ներկաներին ուղղված բացման խոսքում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանը մեծ եռանդով կյանքի է կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդա­վարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման և վճռական է այս ուղղությամբ ջանքերը շարունակելու հարցում։ Դեսպան Արման Խաչատրյանն ընգծել է նաև ԵԽ և ՖՄԿ միջև համագործակցության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը կյանքի կոչելու հարցում Հայաստանի կողմից տարվող աշխատանքները:

Ողջունելով միջոցառման պատվավոր հյուր, ՄԻԵԴ նախագահ, տիկին Շիոֆրա Օ՛Լիրիին՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը վերահաստել է Հայաստանի աջակցությունը ՄԻԵԴ գործունեությանը և վերջինիս աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագահ Օ՛Լիրիի ջանքերին:

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիին, Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը և Ֆրանսիայի դատավոր Մատիաս Գիմառը։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: