• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

24 ապրիլի, 2023
 
Ապրիլի 24-ին Ստրասբուրգում՝ «Մեր զոհերը» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների մասնակցությամբ։
 
Դեսպան Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու ժխտողականության դեմ պայքարի կարևորությունը։ Նշեց, որ անպատժելիությունը հիմք է ստեղծում մարդկության դեմ նոր ծանր հանցագործությունների՝ այս համատեքստում անդրադառնալով 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին, ինչպես նաև արդեն չորս ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը։
 
Ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին և ելույթներ ունեցան նաև քաղաքապետ Ժանն Բարսեղյանը և Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։
 
Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: