• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ

29 հունվարի, 2024
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 29-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։

Շնորհավորելով Թեոդորոս Ռուսոպուլոսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԽԽՎ-ին` Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության ապահովման կարևոր առաքելության գործում։

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։

Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում անցկացված քննարկումներին և ընդունված որոշումներին։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: