• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

24 ապրիլի, 2024
Ստասբուրգում անցկացվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգի՝ Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ անցկացվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։
Հիշատակի արարողությանը մասնակցել են Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը, Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ներկաները ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Դեսպան Խաչատրյանն իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերի մասին՝ անդրադառնալով նաև Ֆրանսիայի հետևողական դերակատարությանն այդ գործում։ Դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում Հայաստանի հանձնառության կարևորությունը և այդ ուղղությամբ կատարված քայլերը։ Նշել է, որ անպատժելիությունը հիմք է ստեղծում մարդկության դեմ նոր ծանր հանցագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումներ իրականացնելու համար, ինչպես տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, երբ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվեցին ավելի քան 100 000 մեր հայրենակիցներ։
Միջոցառմանը ելույթներ են ունեցել նաև քաղաքապետ Ժանն Բարսեղյանը, Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները։
կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: