• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

17 մայիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ կոնգրեսի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է երկրում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում բարեփոխումների օրակարգի շարունակական կյանքի կոչումը: Այս համատեքստում Նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԽ գործիքակազմի արդյունավետ կիրառումը:

Արարատ Միրզոյանը և Քուլս Մարկը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները:

 

Աղբյուրը՝  https://www.mfa.am/hy/press-releases/2024/05/17/Mirzoyan_CoE_Congress/12658

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: